ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն ստորագրել Է կարգադրություն, որով թույլատրվում Է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ դե Բլազիոն համապատասխան կարգադրությունն ստորագրել Է հոկտեմբերի 9-ին, ինչի շնորհիվ Նյու Յորք քաղաքն ԱՄՆ-ում դարձել Է հինգերորդը Կալիֆոռնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Նյու Ջերսիի նահանգներից հետո, որտեղ արդեն թույլատրել են նշել երրորդ սեռը:

Նշված Է, որ տրանսգենդեր-ակտիվիստները երկար ժամանակ պնդում Էին, որ նման ուղղում ընդունվի: Ընդունված փաստաթղթի հիման վրա, ինչպես նշել Է Reuters-ը, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց արական կամ իգական սեռին դասել, իրավունք ունեն գրավոր դիմում տալ ծննդյան վկայականում սեռական պատկանելության սյունակում նշումը «երրորդ սեռով» փոխելու մասին: Դիմում ներկայացնելու համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular