ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ որդուն անհիմն են կալանավորել. Արշակ Սադոյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պնդում է, որ որդուն՝ Արեգ Սադոյանին, Խորենացի փողոցում բախումների գործով կալանավորել են անհիմն, նա ընդամենը կանգնած է եղել մարդկանց առաջին շարքերում:

«Հետաքրքրությունից ելնելով է գնացել: Ասեց՝ պապ, գնում եմ, ասեցի՝ Արեգ ջան, ո՞ւր ես գնում, ասեց՝ գնամ, տեսնեմ՝ ինչ կա, ասեցի՝ գնա: Ու ընդամենը եղել է առաջին շարքում, ոչ քարով է հարվածել, ոչ մահակով, ոչինչ չի արել: Ոչ մի բախում էլ չի եղել, միայն նրա համար, որ հայտնվել է կադրի մեջ առաջին շարքում, կալանավորել են»- ասաց Արշակ Սադոյանը:

Արշակ Սադոյանի խոսքով՝ իր որդուն կալանավորել են ցույց տալու համար, որ կարող են նաեւ «Սադոյանի որդուն էլ կալանավորել»։ Արշակ Սադոյանը նշեց, որ ինքը կարծում է՝ իր որդին էլ, մյուսներն էլ քաղբանտարկյալներ են:

«Եթե մարդիկ ձերբակալվում են առանց որեւէ գործողություն անելու, ուրեմն քաղբանտարկյալներ են»,–ասաց նա:

Նշենք, որ Արեգ Սադոյանի կալանքի որոշումը բողոքարկվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular