ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում Brexit-ի շուրջ համաձայնության հասնելը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են, չնայած այն բանին, որ «ապահարզանի» մասին համաձայնագիրը պետք Է ձեռք բերվի մինչեւ հոկտեմբերի 17-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, որը Լյուքսեմբուրգում մասնակցել Է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների նիստին: «Դեռեւս մնում են տարբեր հարցեր, որոնք պետք Է լուծել, հաղթահարել»,- ասել Է նա:

ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի գործարքը հնարավոր Է, բայց հայտնի չԷ՝ երբ: «Ես կարծում եմ, որ հնարավոր Է համաձայնության հասնել, այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ, ոչ ոք չգիտի»,- նշել Է նա:

Հանթն ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երբեք չի ստորագրի այնպիսի գործարք, որը չի գոհացնի երկրին: «Միացյալ թագավորությունում բոլորը պետք Է վստահ լինեն դրան»,- հավելել Է նա: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ Է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման ավելի քան երկու տարուց հետո եկել Է ժամանակը, որպեսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- հայտարարել Է նա The Daily Telegraph թերթին:

«Հնարավոր համարելով Միացյալ Թագավորության սահմանադրական կարգի փոփոխություն՝ ԵՄ-ն մեզ բացահայտ քամահրանքով Է վերաբերվում»,- կարծում Է Պահպանողական կուսակցության ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհություն Է հայտնել Brexit-ի վերաբերյալ կառավարական պլանից:

ԱԳ նախկին նախարարը «սխալ» Է համարել Մեծ Բրիտանիայի կառավարության նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր Է հատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին Brexit-ից հետո: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հյուսիսային Իռլանդիային թույլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կկնքի այլ երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular