ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ վթարվել է Սու-27 կործանիչը. ամերիկացի և ուկրաինացի օդաչուները զոհվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ռազմական դատախազությունը հաստատել է, որ Վինիցկի շրջանում տեղի ունեցած Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչու է զոհվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկու օդաչուն էլ, որոնցից մեկն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպա է, երկրորդը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի օդուժի զինծառայող, զոհվել են: Ինչպես հաղորդվում է, ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից օդաչուների քաղաքացիության մասին տեղեկությունը ջնջվել է:

Ուկրաինայի օդային ուժերին պատկանող Սու-27 կործանիչը վթարվել է «Մաքուր երկինք 2018» զորավարժությունների շրջանակներում թռիչք իրականացնելիս:   

Ինչպես հաղորդել է ուկրաինական հեռուստատեսությունը, օրեր առաջ զորավարժությունների շրջանակներում ուսումնական մարտ է անցկացվել Սու-27-ի և F-15-ի միջև, որում հաղթող է ճանաչվել Սու-27-ը՝ ավելի լավ հնարքներ կատարելու շնորհիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular