ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երկու կասկածյալ է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոսի 4-ին կազմակերպված մահափորձի գործով երկու նոր կասկածյալ է ձերբակալվել, հաղորդում է TACC-ը՝ Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսին հղումով:

Ռոդրիգեսի խոսքով՝ ձերբակալվել են ոմն Օսվալդո Գաբրիել Կաստիլյո Լունարն ու Ռաֆայել Էրնեստո Դիաս Կուելյոն: Վերջինս Վենեսուելայի ռազմաօդային ուժերի նախկին զինծառայող է, որին նախարարը «դավաճան» է անվանել: «Նա Կոլումբիային գաղտնի ու ռազմավարական տեղեկություններ էր փոխանցում»,- հայտարարել է Ռոդրիգեսը:

Նախարարը կրկին մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարությանը Մադուրոյի դեմ մահափորձ կատարելու համար: «Մենք ոչ միայն սննդամթերքի և բենզինի մաքսանենգության զոհն ենք, այլև կոլումբիական կառավարության՝ նախագահին (Մադուրոյին) սպանելու փորձի զոհը:

Ամեն ինչ ծրագրել էր Խուան Մանուել Սանտոսի կառավարությունը»,- ընդգծել է Ռոդրիգեսը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular