ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

«Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում առավելագույն ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ Է սահմանվել: Մայրաքաղաքում այդ օրը նման տաքություն երբեք չի եղել կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք կատարվում են 1879 թվականից: 14:00-ին ջերմաչափերի սնդիկի սյուները ԺՏՆՑ-ի մոսկովյան գլխավոր օդերեւութաբանական կայանի վրա բարձրացել են մինչեւ 17,9 աստիճան»,- գրել Է Տիշկովեցը Facebook-ի իր անձնական Էջում: Նշվում Է, որ գերազանցվել Է 1967 թվականի նախորդ ռեկորդը. այն ժամանակ օդերեւութաբանները գրանցել Էին զրոյից բարձր 17,5 աստիճան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular