ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քառօրյա պատերազմում վիրավորված Հայկ Սեխիլյանն արդեն կարողանում է ձեռնափայտի օգնությամբ քայլել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Թալիշի դիրքերից մեկում ականի պայթյունից ողնաշարի կրծքային Տ4 մակարդակի կոտրվածք ստացած պայմանագրային ծառայող Հայկ Սեխիլյանը 4 ամիս անց արդեն կարողանում է ձեռնափայտի օգնությամբ ոտքի վրա կանգնել։

«Բժիշկները սպասում էին, որ 6 ամիս հետո ոտքս հազիվ կարողանամ շարժել, բայց 4 ամիս անց, հենակների օգնությամբ, արդեն քայլում եմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Սեխիլյանը։

Դեպքից հետո նա 2 անգամ վիրահատվել է և վերականգնողական կուրս է անցնում Հայկական Կարմի խաչի առողջության կենտրոնում։ Զինծառայողի առողջության վերականգնման համար դեռևս 1-2 տարի կպահանջվի։

10 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությանը ծառայող Հայկ Սեխիլյանը որոշել է ապաքինվելուց հետո վերադառնալ Պաշտպանության բանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular