ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են: Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն ձևավորի, թե թաղամասի բնակիչներն իր հանդեպ մեծ վստահություն ունեն ու այդկերպ շարունակի պաշտոնավարել: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն Նուբարաշենում ամենաշատ ձայներն էր հավաքել: Ըստ շրջանառվող լուրերի, Ա. Կիրակոսյանն այն ժամանակ նման արդյունքի հասել է՝ ողջ վարչական ռեսուրսն օգտագործելով ու ընտրակաշառք բաժանելով, որի մասին այն ժամանակ հայտարարեցին ընդդիմադիր ուժերից՝ «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը: 

Լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց Արթուր Կիրակոսյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը: Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատել նորընտիր քաղաքապետի հետ, Ա. Կիրակոսյանն ասաց, որ հարցը լավ չլսեց, այդ պահին իրեն հարմար չէ զրուցել և խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նա զանգերին չպատասխանեց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular