ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Boeing RC-135U հետախույզ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ինքնաթիռի երթուղու մասին տվյալները հրապարակել է Plane Radar-ը:

Օդանավը նկատվել է Լիտվայի օդային տարածքում: RC-135U ինքնաթիռն անցել է նաև Լատվիայի և Էստոնիայի տարածքներով: Այն ռուսական սահմանին է մոտեցել 52.75 կմ հեռավորությամբ:

Աղբյուրն ընդգծում է, որ վերջին ժամանակներում արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների և անօդաչուների ներկայությունը ռուսական սահմանների մոտ մեծացել է: Ամերիկյան օդուժին պատկանող անօդաչուն Ղրիմի ափամերձ շրջաններում էր նկատվել հեկտեմբերի 8-ին, իսկ դրանից օրեր առաջ նաև Կալինինգրադի մարզի մոտակայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular