ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում 3 մարդու կյանք խլած և շուրջ 70 մարդու վիրավորվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակումը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tert.am-ը գրում է.

Թուրքիայի Վան քաղաքում (մինչև 1915թ․՝ հայկական) տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թվում երեխա կա: Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ղեկավար Զահիր Սոգանդան:


Հիշեցնենք, որ ահաբեկիչներն ականապատված մեքենա են պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։

Իշխանությունները հայտնել են նաև, որ վիրավորվել է 71 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում է: Վիրավորներից 17-ը ոստիկաններ են:

Իշխանությունների համաձայն՝ ահաբեկչության կազմակերպման կասկածյալը ձերբակալվել է հարձակումից հետո իրականացված օդային գործողության ժամանակ:

Իշխանությունները հայտնել են, որ կասկածյալն արգելապատնեշների պատճառով չի կարողացել մոտենալ ոստիկանական բաժանմունքին և պայթեցրել է մեքենան շենքից 40 մետր հեռավորության վրա:

Turkey

Turkey

Turkey

Smoke

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular