ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռերի» բացահայտու՞մ, թե՞ ինքնաբացահայտում. ՊՊԾ-ի ահաբեկչությունը` ԱՄՆ Պետդեպի պատվերո՞վ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

haymedia.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» կոչվող խմբավորման համակիրների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների կողմից Facebook սոցիալական ցանցում բացված` «Սասնա Ծռեր - Բացահայտում» էջը` իր հայտարարություններով, առաջին հայացքից պարզապես սովորական մի զավեշտ էր, որն ընդամենը կարող էր առաջացնել մարդկանց ծիծաղը, մանավանդ որ «բացահայտումներ» են անում այն մարդիկ, որոնց մասին որ կարելի է հարյուրավոր ուշագրավ և իրական բացահայտումներ անել:

Բայց իրականում այս էջը մեզ ավելի կարևոր բան տվեց. դեռ թողնենք մի կողմ այն փաստը, որ նախաձեռնության հեղինակները օրը ցերեկով ամենալկտի կերպով արհամարհում են խոսքի ազատության իրավունքը` «սև ցուցակ» կազմելով այն մարդկանց, ովքեր քննադատություններ են հնչեցրել ահաբեկչական խմբավորման անդամների հասցեին, կատարում են մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու փորձ` կոչ անելով անձնական տվյալներ հավաքել իրենց քննադատած մարդկանց մասին (ընդհուպ մինչև սիրուհիների և անձնական այլ կապերի մասին), բայց ամենաուշագրավն այստեղ այն է, որ այդ բոլոր հավաքած տվյալները նախաձեռնության հեղինակները պատրաստվում են տրամադրել ԱՄՆ Պետդեպին: Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է.

«Այդ բոլոր ցուցակները և նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետական դեպարտամենտ՝ Միջազգային Քրեական Դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար…»:

Կարծում եմ, այստեղից սկսած պետք է արդեն դադարենք կիրառել «բացահայտում» տերմինը` այն փոխարինելով «ինքնաբացահայտում» տերմինով: Եվ, իսկապես, ի՞նչ է սա, եթե ոչ ինքնաբացահայտում:

Նախաձեռնության հեղինակները առավել քան պարզ և մատչելի ձևով օրը ցերեկով հայտարարեցին, որ իրենց հենարանը ԱՄՆ Պետդեպն է, որ իրենք աշխատում են ԱՄՆ Պետդեպի համար, և քանի որ նախաձեռնությունն էլ կոչվում է «Սասնա Ծռեր - Բացահայտում», ապա տրամաբանական է, որ զինյալների ահաբեկչական խմբավորումն էլ իր գործողությունները կարող էր կատարել ԱՄՆ Պետդեպի պատվերով: Այսինքն, ՊՊԾ գնդի գրավումը և դրա շուրջ տեղի ունեցած դեպքերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ ԱՄՆ Պետդեպի պատվերով ու ֆինանսավորմամբ հերթական «գունավոր հեղափոխություն» կատարելու փորձ` Սիրիայի օրինակով: Ու սա արդեն ես չեմ ասում, սա արդեն իրենք իրենց մատնեցին, իրենք իրենց դիմակը պատռեցին…

Կարծում եմ, հասարակության այն հատվածը, ով մոլորության մեջ լինելով դարձել է այդ հանցագործների համակիրը, իրավունք ունի իմանալու, թե իրականում ում է համակրում և աջակցում, ինչին է նպաստում իր աջակցությամբ:

Կարեն Վարդանյան

ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular