ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ա1+». «Սասնա ծռերին» ուրիշ հաց հասցնող էլ է եղել (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» տղաներին միակ հաց հասնողը չի եղել:Փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզաբանում է. «Ես չեմ կարող ավելին ասել, սակայն իմ ունեցած տեղեկություններով՝ եղել են էլի մարդիկ, որ սնունդ են փոխանցել, թաղամասի բնակիչներ»:

Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով: Սասնա երեք ծռի պաշտպան Արայիկ Պապիկյանը քրեական ոչինչ չի տեսնում սոված մարդկանց հաց հասցնելու այդ մղումների մեջ.

«Իսկ օրինակ՝ Արթուրի դեպքում մենք գիտենք, որ նա ընդհանրապես գտնվում է անազատության մեջ, հաց տանելու համար»: Փաստաբանն արդեն տեղյակ է նաեւ, որ ի թիվս այլ մեղադրանքների, «Սասնա ծռերի» վրա բարդվում է նաեւ ՊՊԾ գնդի բանկոմատից ավելի քան 14 միլիոն դրամի անհայտացման փաստը:

Բոլորն են տեսել, որ տղաները հանձնվում են դատարկ ձեռքերով. «Եթե նրանք կարողացել են դա անել, ապա ինչպե՞ս են նրանց խուզարկության ենթարկում իրավապահ մարմինները»: Հայտնի է, որ տարածքից սեփական պայուսակով հեռացել է միայն Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը:

Այդ պայուսակում Արայիկի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն էին եւ ակնոցը. «Ամբողջը, ինչ եղել է նրա մոտ առգրավվել է, ճիշտ է ակնոցները վերադարձրել են»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ա1+»-ի կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular