ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի Ռուսթավի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:

Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել:

Ներկա պահին քաղաքի երկու հիվանդանոց է տեղափոխվել 12 տուժած, որոնք տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից առնվազն 5-ն անչափահաս է: Առավելապես մեծ վնասվածք է ստացել 7-ամյա տղան, ում մանկական հիվանդանոց են տեղափոխել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular