ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում ձայների մոտ 600 տարբերությամբ անկուսակցական թեկնածուն հաղթում է ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կապանի ընտրատեղամասերում այս պահին շուրջ  600  քվեի առավելությամբ ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանից առաջ է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանը:

Այս մասին Tert.am -ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:


Վերջինս, սակայն նշեց, որ այս պահին տեղեկություններ չունեն շուրջ 10000 քվեի վերաբերյալ:


Հիշեցնենք, որ  այստեղ առաջադրվել է  հայանքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական  Նարեկ Բաբայան և անկուսակցականեր  Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը։

ՔՊ նախընտրական շտաբից  Tert.am -ին հայտնեցին, որ թիվ  41/57 ընտրեղամասում Նարեկ Բաբայանը ստացել է 41 տոկոս, Փարսյան Գևորգը՝ 51, իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 8 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular