ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենց հայտնել է, որ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել Հաշքաջիին:

Տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիա են ուղարկել 15 անձի, ովքեր հանգիստ ձևով պետք է Հաշքաջիին համոզեին վերադառնալ հայրենիք:

Լրագրողի հետ հանդիպման ժամանակ այս 15 անձինք սկսել են սպառնալ նրան, իսկ լրագրողը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից այդ անձինք ընկել են խուճապի մեջ:

Այդ խմբի անդամները փորձել են լռեցնել Հաշքաջիին, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել:

Հաշքաքջիին սպանելուց հետո նրա մարմինը փաթաթել են գորգով, հյուպատոսական մեքենայով դուրս բերել և հանձնել իրենց մտերիմ ստամբուլցիներից մեկին:

Հանցավոր խմբի անդամներից մեկը հագել է Հաշքաջիի շորերը դուրս եկել հյուպատոսության շենքից, որպեսզի անվտանգության տեսախցիկները ֆիքսեն, թե «ինչպես է Հաշքաջին դուրս գալիս»  շենքից: 

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:

Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular