ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ  արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, համաձայն որի ՀՅԴ-ն անընդունելի է համարում դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»,- ասված է հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular