ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը Էր Ռիադի դեմ պատժամիջոցների հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության կապակցությամբ Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այդ հարցը թողնում եմ սենատորներին, որոնք կզբաղվեն դրա լուծմամբ: Ես այն թողնում եմ Կոնգրեսին»,- հոկտեմբերի 23-ին ասել Է նա՝ Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին: Նախագահի ելույթը հեռարձակել Է CNN հեռուստաընկերությունը:

«Սենատորներից ոմանք ինձ ասել են, թե ցանկանում են, որ (Սաուդյան Արաբիայի կողմից) այդ ներդրումները շարունակեն ստացվել: Դա չի նշանակում, թե ոչինչ չի արվելու, միեւնույն Է ինչ-որ պատիժ անհրաժեշտ Է»,- նշել Է Թրամփը:

«Ես այդ հարցը, ի վերջո մենք ինչպես կվարվենք, թողնում եմ Կոնգրեսի քննարկմանը, որն այն կլուծի ինձ հետ»,- հայտարարել Է նախագահը: Թրամփը բազմիցս ընդգծել Է, որ ինքը հանդես Է գալիս Էր Ռիադի նկատմամբ պատժամիջոցների դեմ, որոնք կարող են վնաս հասցնել իր իսկ Միացյալ Նահանգների տնտեսությանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular