ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էյֆելյան աշտարակ մուտքը փակվում է գործադուլի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Էյֆելյան աշտարակ մուտքն օրվա ընթացքում ամբողջովին կփակվի երկրում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ անցկացվող գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել Է Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը:
«Աշտարակի անձնակազմի մի մասն այսօր կմասնակցի գործադուլին: Մնացածները բավական չեն լինի այցելուների նորմալ ընդունելությունն ապահովելու համար»,-ասված Է հայտարարության մեջ: Էյֆելյան աշտարակի վրա աշխատում Է շուրջ 300 մարդ:
Գործադուլի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:
Բողոքի օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 200 ցույցեր: Այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան Է սույն օրենսդրության դեմ: Արհմիությունների հետ տեքստը համաձայնեցնելու՝ կառավարության փորձերը հանգեցրել են կողմերի տարաձայնությունների սաստկացման: Բարեփոխման նախագիծը, որն առաջարկվել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ Էլ Հոմրիի կողմից եւ նպատակամղված Է գործազրկության դեմ պայքարին, զգալի քննադատություն Է առաջացնում Ֆրանսիայում:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է գործատուների հնարավորությունն՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչեւ 60 ժամ) եւ կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաեւ նախատեսում Է աշխատաշուկայի զգալի ազատականացում եւ աշխատանքի վարձման եւ աշխատակիցների արձակման գործընթացի պարզեցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular