ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթովպիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայտնի դիվանագետ Սալհե-Վորկ Զևդեն դարձել է Եթովպիայի առաջին կին նախագահը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի վարչապետի գրասենյակից:

«Խորհրդարանի երկու պալատն էլ դեսպան Սահլե-Վորկ Զևդեին ընտրել են Եթովպիայի հաջորդ նախագահ, սա պատմական իրադաձություն է»,- թվիթերյան պաշտոնական էջում գրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Ֆիթսում Արեգան:

Նախօրեին տեղի աղբյուրը հայտնել էր, որ խորհրդարանը հավանության է արժանացրել նախկին նախագահ Մուլատու Տեշոմեի հրաժարականը, որը երկիրը ղեկավարում էր 2013 թվականից:

Այսօր կայացել է Զևդեի երդմնակալության արարողությունը: Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ վերջինս խոսել է երկրում խաղաղության պահպանման և կանանց իրավունքների համար պայքարի կարևորության մասին:

Նախկինում Զևդեն ղեկավարել է Եթովպիայի դիվանագիտական առաքելությունները Սենեգալում, Ֆրանսիայում և Ջիբութիում, ինչպես նաև բարձր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի կառույցներում:

Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում է խորհրդարանը 6 տարի ժամկետով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular