ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում լավ հնարավորություն կլինի ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար. Բոլթոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում  գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լավ հնարավորություն  կլինի ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

«Եթե նման պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որ Ադրբեջանի կողմից ևս նույն կերպ լինի արձագանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց նա:

 Բոլթոնի խոսքով՝ Հայաստանում շատ են աջակցում Մինսկի խմբի համանախագահության կողմից կարգավորման աշխատանքների ընթացքին:

Բոլթոնը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նա հարցրել է, թե որն է Փաշինյանի հաջողության գաղտնիքը, սակայն, ըստ Բոլթոնի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է գաղտնիքը բացել:

«Միգուցե ընտրություններից հետո, այնուամենայնիվ, ասի մեզ»,-կատակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular