ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի շրջանակներում հաղթեց «Սպորտինգ»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չհաջողեցին: Մեկնարկային 45 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Երկրորդ կեսում՝ 78-րդ րոպեին, «զինագործներին» առաջ մղեց Դենի Ուելբեկը, ով բացեց խաղի հաշիվը: Ի վերջո լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 28-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Կրիստալ Փելասի հետ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular