ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության  Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։ 

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու մեր երկրների միջև առկա բազմաշերտ կապերի խորացմանը»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular