ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծիծաղելի են խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհները կդառնան նրա կեղծ ընդդիմությունը. «Ելք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն խոսակցությունները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհները կդառնան նրա կեղծ ընդդիմությունը, պարզապես ծիծաղելի են: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այդպիսի խոսակցությունների վրա առաջինը Փաշինյանն ինքը կծիծաղի: «Եթե նման լուրերը փորձում է տարածել Հանրապետական կուսակցությունը, ապա միայն մի բան կարող եմ ասել՝ այս բոլոր տարիներին ՀՀԿ-ն է փորձել կառավարել ընդդիմությանը, եւ հիմա գուցե իր օրինակով է չափում: Սակայն մեզ ոչ ոք չի կարողացել կառավարել եւ չի կարող»,- նշեց Գորգիսյանը:

Նա հավաստիացրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի», ինչպես եւ մյուս կուսակցությունների հետ թշնամանք կամ անբարեհաճություն չի լինի, այլ միայն կառուցողական քննարկումներ:

Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի մեջ 3 կուսակցություն է մտնում՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի նախագահությամբ «Լուսավոր Հայաստանը» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցություններն ինքնուրույն կգնան: «Սակայն «Լուսավոր Հայաստանը» «Հանրապետության» հետ դաշինքը կպահպանի եւ ստացած ձայների թվով խորհրդարանում երկրորդ տեղին է հավակնում»,- պարզաբանեց  «Ելք» խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular