ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը չի հավատում սաուդցի լրագրողի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի առաջ քաշած վարկածներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հավատում Սաուդյան Արաբիայի առաջ քաշած վարկածներին՝ կապված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության հետ, գրում է diken.com.tr կայքը:

Թուրքիայի նախագահը պահանջել է Սաուդյան Արաբիայից բացահայտել ամբողջ տեղեկատվությունը սպանության իրականացման վերաբերյալ, մասնավորապես՝ հայտնել, թե որտեղ է Խաշոգջիի մարմինը, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող որ անձի հետ են համագործակցել գործողությունն իրականացրած սաուդցիները և ումից է ստացված գլխավոր հրամանը:

«Սպանության օրը Ստամբուլ ժամանած 15 հոգուն ո՞վ է տվել այդ հրամանը: Եթե չեք կարողանում խոսեցնել այս մարդկանց՝ տվեք մեզ: Այնպես չէ, որ մենք այլ տեղեկություններ չունենք մեր ձեռքի տակ: Ո՞վ է այն տեղացին, ում, ըստ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի, հանձնել են մարմինը: Եթե այդքանը գիտես՝ դա էլ պիտի իմանաս», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular