ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է պատասխան տա սխալ որոշումների համար. Հովիկ Աբրահամյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գործադիր մարմնի այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվեց՝ տեղեկանալով, որ Հայաստանը 18.255 հազար եվրոյին համարժեք դրամ պետք է վճարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցման համար:

«Ընդհանրապես, էդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ: Հարկավոր է գույքագրել, մի հատ հասկանալ է պետք ավելի մանրամասն»,- ասաց վարչապետն ու հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց ուսումնասիրել հարցը:

Իսկ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին էլ հաձնարարվեց քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014–2015 թվականների և այս տարվա 8 ամիսների ընթացքում:

Սույն վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular