ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դունյա Միյատովիչը դատապարտել է Թուրքիայում լրագրողների իրավունքների ոտնահարումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հերթական անգամ հորդորել է Թուրքիայի իշխանություններին չհետապնդել ու չդատապարտել լրագրողներին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման համար: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԵԱՀԿ-ից, Միյատովիչի կողմից նման հայտարարություն է արվել ապրիլի 1-ին կայանալիք փակ դատական նիստից առաջ, որտեղ քննվելու է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողներ Ջան Դյունդարի և Էչդեմ Գյուլի գործը:
«Անընդունելի է լրագրողների բանտարկումը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման պատճառով: Պետական գաղտնիքները պաշտպանելու պատասխանատվությունն ընկնում է պաշտոնյաների, այլ ոչ թե լրագրողների վրա: Ես շարունակում եմ լիահույս լինել, որ թուրքական իշխանությունները կգիտակցեն խնդրի կարևորությունն ու ազդեցությունը, որն այն կգործի երկրում մեդիայի ազատության վրա»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը: Միյատովիչը փաստել է նաև, որ լրագրողների մասնակցությամբ դատական նիստերը չպետք է անցկացվեն փակ դռների հետևում: «Իշխան ությունները պետք է երաշխավորեն թափանցիկությունը, և պետք է գերակշռի հանրության` իրազեկված լինելու իրավունքը»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular