ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը ճիշտ և հնարավոր կլինի վերսկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր կանգնած կլինի ոտքերի վրա. Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը ճիշտ և հնարավոր կլինի վերսկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր կանգնած կլինի ոտքերի վրա, իսկ  գործող կառավարությունն էլ հունի մեջ ընկած կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ  Սարգսյանը և հավելեց, որ պետք է նաև բացառված լինեն արտաքին վտանգները:

«Այն բոլոր վարկածները, որոնք նախկինում առաջ են քաշվել, դրանցից որևէ մեկը չի հերքվել, առավել ևս պատվիրատուի վարկածը, որի երկու տարբերակ կա՝ ներսի ու դրսի: Հետևաբար մտայնությունը, որ այդ վարկածները կարող են իրական լինել՝ գոյություն ունի: Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը հնարավոր կդառնա ու ճիշտ կլինի, որպեսզի վերսկսի այն ժամանակ, երբ երկիրը կանգնած կլինի ամուր ոտքերի վրա և երկրում գործող կառավարությունն էլ հունի մեջ ընկած կլինի: Պետությունն իր նեսում պետք է իմանա, թե որտեղից է այդ վտանգը, ինչ ռիսկեր կան և նաև զոհերի հարազատները պետք է իմանան, որ գործը բացահայտված է:  Ուժեղ պետությունն է, որ կարող է նման ոճրագործությունն այսքան տարվա դադարից հետո վերհանել և փորձել գտնել իրական մեղավորներին»,- նշեց Սարգսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular