ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Twitter-ը բացատրել Է Թրամփի բաժանորդների թվի նվազումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազումը բացատրել Է ոչ իսկական օգտահաշիվների հեռացմամբ, հաղորդել Է Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերի 26-ին Թրամփը Twitter սոցիալական ցանցի վարչությանը մեղադրել Է, որ վերջինս հեռացրել Է իր օգտահաշվի շատ բաժանորդների: Նրա խոսքով՝ սոցցանցում «(բաժանորդների) աճն այն աստիճան են ճնշել, որ դա ակնհայտ Է դարձել բոլորի համար»: Twitter-ում Թրամփի Էջի տվյալների համաձայն՝ նրա բաժանորդների թիվը գերազանցում Է 55,3 միլիոնը, իսկ նա ինքը բաժանորդագրված Է 46 օգտահաշիվների:

«Մենք նպատակամիտված ենք այն բանին, որ ծառայությունը կանոնավոր աշխատի, դա ենթադրում Է կեղծ օգտահաշիվների հեռացման աշխատանք՝ (սոցիալական ցանցում) չարամիտ պահվածքի դեպքերի կանխման համար»,- հայտարարել Է ընկերությունը: «Հայտնի շատ օգտահաշիվներում նկատվել Է բաժանորդների թվի նվազում, բայց արդյունքն այն բանի ավելի շատ վստահությունն Է, որ այն բաժանոդրները, որոնց նրանք ունեն, իսկական, ներգրավված մարդիկ են»,- հավելել են Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular