ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելի օդանավակայանում բեռնակիրների գործադուլի պատճառով չեղարկվել է 125 չվերթ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Բելգիայի  օդանավակայանի մամուլի ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում շաբաթ օրը չեղյալ է հայտարարվել 125 չվերթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում РИА Новости լրատվական գործակալությանը:

«Այս պահի դրությամբ 125 չվերթ չեղյալ է հայտարարվել, սա ծրագրավորված բոլոր թռիչքների հինգերորդ հատվածն է: Ընկերության աշխատակիցների գործադուլը, որոնք պատասխանատու են բեռների տեղափոխման համար, շարունակվելու է մինչև կիրակի առավոտյան»,- հայտարարել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Նրա խոսքով` չեղարկվել են և’ ժամանումները« և’ մեկնումները:  

Ավելի վաղ օդանավակայանի ղեկավարությունն իր կայքում հայտնել էր, որ Aviapartner-ի ուղեբեռ տեղափոխող օպերատորի աշխատանքի դադարեցման  պատճառով մինչև կիրակի առավոտյան 6-ը, հոկտեմբերի 28-ին ընկերությունը ոչ մի չվերթ չի սպասարկում:

Ստեղծված իրավիճակից տուժել են Aer lingus, Air Baltic, Air Europa, Air Serbia, Nippon Airways, «Բրիտանական ավիաուղիներ», «Չեխական ավիաուղիներ», easyJet, Etihad Airways, FlyEgypt, KLM, Ryanair, Tunisair, «Թուրքական ավիաուղիներ» և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular