ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիան Միջերկրական ծովն անցած ավելի քան 350 միգրանտի է փրկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը հայտնել է ավելի քան 350 միգրանտներին փրկելու մասին, որոնք փորձել են հատել Միջերկրական ծովը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունում, իսպանացի փրկարարները Հյուսիսային Աֆրիկայի եւ Իսպանիայի միջեւ սահմանային ջրերում յոթ նավից 359 մարդու են դուրս հանել:

Հաղորդվում է, որ Իսպանիայում անօրինական միգրացիայի մակարդակի բարձրացում է նկատվում Արեւելյան Միջերկրածովյան երկրների կողմից միգրացիոն քաղաքականության խստացումից հետո:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, այս շաբաթ ավելի քան 45 000 տղամարդիկ, կանայք եւ երեխաներ Միջերկրական ծովի արեւմտյան մասով անցել են Իսպանիայի սահմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular