ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հանձնարարել է ուժեղացնել սինագոգերի անվտանգությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները երկրի պրեֆեկտներին հանձնարարել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները սինագոգերում։ Սա արվում է ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքի սինագոգում կրակահերթից հետո, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է RT-ն` վկայակոչելով նախարարի թվիթերյան էջում կատարված գրառումը։

«Ես հրահանգ եմ տվել պրեֆեկտներին կիրակի օրվանից սկսած ուժեղացնել զգոնությունը սինագոգերի տեղակայման շրջաններում, այդ թվում՝ այս օրը նախատեսված միջոցառումների պաշտպանության ժամանակ»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում։

ԱՄՆ-ում սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան, երբ այնտեղ անցորդներ են հավաքվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը մտել է շենք եւ հակասեմիթական կարգախոսներ բացականչելով՝ սկսել է կրակել։ Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, կրակահերթ է սկսվել, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել, 6 հոգի էլ, այդ թվում՝ 4 ոստիկան վիրավորվել են։

Հարձակվողը հանձնվել է իրավապահ մարմիններին, պարզվել է նրա ինքնությունը՝ 48-ամյա Ռոբ Բաուեր, որին հոսպիտալացրել են։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բաուերի էջերը առցանց տիրույթում մատնանշում են, որ վերջինս նացիստների ու Ադոլֆ Հիտլերի հետեւորդ է։

Բացի այդ, նշվում է, որ կասկածյալը ատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ կարծում է, որ նախագահը հրեաների վերահսկողության տակ է գտնվում։

Ինքը՝ նախագահ Թրամփը, դեպքից հետո հայտարարել է, որ պետք է խստացնել մահապատժի մասին օրենքները եւ ողբերգության հետ կապված խոստացել է այց կատարել քաղաք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular