ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բակո Սահակյանը կմնա՞ Ղարաբաղում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լեռնային Ղարաբաղում, ինչպես արդեն հայտնի է, իշխանությունները փոխել են իրենց նախնական մտադրությունը եւ որոշել են ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելին անցնել, այլ ուժեղացնել նախագահական համակարգը:

Եվ Արցախում ի սկզբանե խորհրդարանական մոդելի ջատագով, իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը հիմա պետք է պաշտպանի ուժեղ նախագահական տարբերակը: Իսկ այդ կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը, որը ԼՂՀ վարչապետն է, պետք է նպաստի մի համակարգի ներդրմանը, որի դեպքում վարչապետի պաշտոն չի լինելու, փոխարենը կառավարության ղեկավարը լինելու է ուժեղացված լիազորություններով նախագահը: Այս թեմայի շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ:

- Պարոն Թովմասյան, ինչո՞ւ հանկարծ խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից ձեր կուսակցությունը որոշեց պաշտպանել ուժեղ նախագահական համակարգի ներդրմանը:

- Ես ասեմ, որ այդ հարցում իմ կարծիքը չեմ փոխել եւ նորից այն մտքին եմ, որ Արցախի համար ղեկավարման խորհրդարանական մոդելն ավելի արդյունավետ տարբերակ է: Կարելի է ժամերով խոսել, որ խորհրդարանական համակարգը արդյունավետ է, կամ նախագահական մոդելն է ավելի արդյունավետ, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունում բավականաչափ մեծ թվով անդամներ, իսկ մեր կուսակցությունն ունի այնքան անդամ, որքան մյուս կուսակցությունները միասին ունեն, մեծ մասը՝ 75 տոկոսը, նախագահական համակարգի կողմնակից է: Մենք դա պարզեցինք սոցհարցումների միջոցով: Այսինքն, նրանք չեն կիսում այն կարծիքը, որ Արցախին խորհրդարանական կառավարման համակարգն է անհրաժեշտ:

- Իսկ դուք ինչո՞ւ եք կարծում, որ նախագահական մոդելն ավելի հարմար չէ Արցախի համար:

- Դուք գիտեք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ մասնագիտական հանձնաժողով էր ստեղծվել, որը հայեցակարգը ներկայացրել է երկրի նախագահին, որից հետո արդեն կունենանք Սահմանադրության ամբողջական տեքստը: Նախագահական համակարգը նաեւ ինձ մտահոգում է այն առումով, որ մենք պետք է հստակ մեխանիզմներ առաջադրենք, թե ով կարող է լինել ԼՂՀ ապագա նախագահը: Օրինակ, գործիչները պետք է հոգեկան առողջական ուժեղ վիճակ ունենան, որ դառնան նախագահի թեկնածու: Ապագա նախագահի թեկնածուն չպետք է լինի հոգեկան հիվանդ, պետք է լինի հոգեկան հավասարակշիռ վիճակում: Մինչեւ հիմա ունեցել ենք ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող թեկնածուներ:

- Ո՞ւմ նկատի ունեք:

- Օրինակ, ես երկու անգամ թեկնածու եմ եղել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իմ հոգեկան վիճակի մասին որեւէ տեղեկանք չեմ ներկայացրել: Արցախի ոչ առաջին նախագահը, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահները նման խնդիր չեն ունեցել, բայց ես ինչ իմանամ՝ ապագա նախագահը կունենա՞ այդ խնդիրը, թե՞ ոչ:

- Ո՞ւմ օրինակը նկատի ունեք, որ նման խնդիր եք բարձրացնում:

- Նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ կային թեկնածուներ, որոնք հոգեկան անհավասարակշիռ վիճակում են եղել: Ինձանից սկսած:

- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համաձայն՝ Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն միաժամանակ: Դա նշանակում է, որ 2017 թվականի նախագահական ընտրությունները պետք է հետաձգվեն մինչեւ 2020 թվականը: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ միջանկյալ երեք տարիներին ով պետք է նախագահի:

- Այդ հարցը դեռ կքննարկվի սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացումից հետո:

- Կարծիք կար, որ ձեր կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը խորհրդարանական կառավարման համակարգի ընդունումից հետո պիտի դառնար Արցախի ղեկավարը վարչապետի պաշտոնում: Հիմա այդ առումով ձեր կուսակցությունում ի՞նչ հավակնություններ կան:

- Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, երբ մեր ժողովրդի մեծամասնությունը ԱՅՈ քվեարկի նախագծին, մենք կասենք, թե ինչ ենք տեսնում: Եթե ՈՉ քվեարկեց, ուրեմն կգործի այս Սահմանադրությունը: Իսկ մեր կուսակցության համար ամենակարեւորը Սահմանադրության հանրաքվեի արդյունքները չեն: Դուք գիտեք, որ ընտրական գործընթացների ժամանակ բազմաթիվ դիտորդներ են լինում: Եթե նրանք արձանագրեն, որ քվեարկությունն Արցախում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, անկախ քվեարկության արդյունքներից, դա կլինի մեզ համար ամենակարեւորը:

- Կարծիք կա, որ նախագահական ընտրությունները մինչեւ 2020 թվականը հետաձգելով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր պաշտոնավարումը երեք տարով երկարացնելու նպատակ ունի:

- Բակո Սահակյանի նման առաքինի նախագահ ես չեմ տեսել: Մենք առաքինի մարդիկ շատ ենք ունեցել, բայց որ նախագահն այդքան առաքինի լինի, չեմ հանդիպել: Բակո Սահակյանն ինքն է որոշելու, թե ինչ պիտի անի: Նա պատրաստ է Արցախում մնալու:

- Իսկ ո՞ւր պետք է գնար, եթե Արցախում չմնար: Իր նախորդների նման գար Հայաստանի Հանրապետությո՞ւն:

- Արցախում այսօր չկա մի նախկին նախագահ, չկա մեկ նախկին վարչապետ, ինձանից բացի չկա մեկ այլ նախկին ԱԺ նախագահ: Մնացածները Արցախից դուրս են եկել կամ մահացել են: Չկա մեկ նախկին պաշտպանության նախարար:

- Պարոն Թովմասյան, իսկ ձեր կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը հիմա ի՞նչ է մտածում ԼՂՀ-ում ուժեղ նախագահական մոդելի ներդրման մասին:

- Մեր վարչապետը բազմաթիվ անգամ ասել է իր տեսակետը, որ խորհրդարանական համակարգի կողմնակից է: Գուցե հանրաքվեի ժամանակ ժողովրդի 70 տոկոսը ՈՉ է ասում նախագահական մոդելին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular