ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում տիրող ողջ սարսափը 1 կադրում. լուսանկար, որը «ցնցել» է համացանցը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հալեպում օդային հարվածներից հետո ողջ մնացած, շտապօգնության մեքենայում նստած, ապշահար հայացքով և արյունոտված տղայի լուսանկարը ցույց է տալիս սիրիական քաղաքացիական պատերազմի և քաղաքի հսկողության համար պայքարի ողջ սարսափը, գրում է The Guardian-ը:

Երեխան 5-ամյա Օմրան Դաաքնեշն է, ով վիրավորվել է չորեքշաբթի օրն ապստամբների հսկողության տակ գտնվող Քաթերջի թաղամասի վրա օդային հարվածների ժամանակ:

Ցնցող լուսանկարը ցույց է տալիս նրան ոտքից գլուխ փոշով ծածկված և այնքան մոլորված, որ թվում է, թե չի էլ գիտակցում, որ գլխի շրջանում վնասվածք ունի:

Լուսանկարը տեսանյութից կադր է, որը նկարահանել և տարածել է Հալեպի մեդիա կենտրոնը: Ակտիվիստական խումբը հաստատել է, թե երբ և որտեղ են արվել կադրերը: Խումբը տեսանյութը YouTube-ում հրապարակել է չորեքշաբթի օրը Օմրանի վիրավորվելուց կարճ ժամանակ անց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular