ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ գտնվել Է կործանված ինքնաթիռի ֆյուզելաժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել Է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելաժի տեղադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ավստրալական The Mercury թերթը:

Նրա խոսքով՝ օդանավի բեկորի հնարավոր տեղադրությունը որոշվել Է Ճավայի ծովում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում: «Մենք համոզված ենք, որ գտել ենք JT610-ի ֆյուզելաժի մի մասը»,- հայտարարել Է Թյաջանթոն տեղական հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ գտնվել են ինքնաթիռի բեկորներ եւ ուղեւորների մարմիններ, սակայն ֆյուզելաժը եւ ինքնաթիռի գրանցասարքերն առայժմ չեն հայտնաբերվել:

Jakarta Post թերթը հոկտեմբերի 31-ին հայտնել Է, որ Boeing ընկերության եւ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները կժամանեն Ինդոնեզիա, որպեսզի միանան Boeing 737 ինքնաթիռի ավիաաղետի հետաքննությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular