ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոուի կազմակերպումը. Զառա Մխեյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Համաշխարհային երգիչ Էրոս Ռամազոտտիի մենահամերգի չեղյալ հայտարարվելու մասին տեղեկությունները խոսակցությունների առիթ հանդիսացան, որի վերաբերյալ էլ Orer.am-ը զրուցեց «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանի հետ:
«Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը, որը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է, խորապես ցավում է, որ սույն թվականի մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով: Global Communications ընկերության ղեկավարն է Անդրեյ Նիկոլայի Ագապովը: Global Communications-ը բազմիցս խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ ներառյալ Էրոս Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված դրամական միջոցների վճարումը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությանը: Զուր էին նախապես հաստատված գները և վճարումների ժամկետները վերանայելու շուրջ Global Communications-ի խնդրանքները բավարարելու Trident Music Srl-ի փորձերը՝ հուսալով, որ ի վերջո Global Communications-ը կկատարի իր պարտավորությունները: Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոուի կազմակերպումը, ինչպես որ նախատեսված էր, սակայն մինչ այժմ չենք ստացել կայանալիք շոուների կազմակերպմանն ուղղված վճարները: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Global Communications-ի կողմից պայմանագրային դրույթների այլ խախտումները, մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել շոուն և խզել պայմանագիրը Global Communications ընկերության հետ: Trident Music Srl-ն իրավունք ունի դիմել դատարան՝ Global Communications-ի դեմ հայցով և պահանջել կրած խոշոր չափի վնասի փոխհատուցում: Trident Music Srl-ը շոուի կայացման համար ձեռնարկած առավելագույն ջանքերի հետ մեկտեղ, այնուամենայնիվ հայցում է Էրոս Ռամազոտտի երկրպագուների և բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ում անհարմարություններ է պատճառել այս տհաճ և անհավանական իրավիճակը»,- ասաց նա հավելելով, թե Trident Music Srl FORPOSTART PRODUCTION-ը բանակցություններ էր վարում Trident Music Srl-ի հետ՝ ի դեմս Մաուրիցիո Սալվադորիի, ով պատրաստ էր գնալ զիջումների և սպասել ևս 2 օր՝ ստեղծված իրավիճակում երևանյան շոուի կազմակերպման հնարավորության հարցը հստակեցնելու համար:
«Մենք դիմեցինք մի քանի հայ գործարարների՝ համերգը փրկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխան չստացանք: Եվ արդյունքում, Էրոս Ռամազոտտիի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում՝ համաձայն Trident Music Srl-ի որոշման: Global Communications -ի ղեկավար Ա. Ագապովը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մենք պաշտոնական հարցումով դիմել ենք Global Communications -ին և սպասում ենք պատասխանի: Այս պահի դրությամբ ոչ մի արձագանք չկա: Մենք ճիշտ համարեցինք դադարեցնել տոմսերի վաճառքը, չնայած նրան, որ ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, բացառությամբ երևանյան համերգը չեղարկելու մասին Trident Music Srl-ի ղեկավարի հնչեցրած որոշման: FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայնէ FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, պատվիրատուն:
Նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է FORPOSTART PRODUCTION-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտիի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ (երևանյան ենթագործակալների՝ երրորդ անձանց վճարումները): Սակայն FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը մշտապես գնացել են զիջումների և ինքնուրույն են լուծել կապալառուների հետ ծագած ֆինանսական հարցերը (FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքված գործակալական պայմանագրի համաձայն, գործակալը, այսինքն՝ FORPOSTART PRODUCTION-ը իրավունք ունի միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, ներկայացված հաշիվների և կապալի պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ կապալառուին՝ Միջոցառման կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվի գումարների սահմաններում): 5.5 Գործակալն իրավունք ունի սույն պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցող ենթագործակալների հետ` Պրինցիպալի հետ նախնական համաձայնեցմամբ կնքված պայմանագրերով վճարումներ կատարել Միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, Միջոցառման անցկացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվի սահմաններում (Հավելված 4), միայն Պրինցիպալին նախապես ծանուցելով` համաձայն ներկայացված հաշիվների և ենթագործակալների հետ կնքված պայմանագրերի»:
Նույն պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ Արտիստի մեղքով Միջոցառման չեղարկման դեպքում Գործակալը որևէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են Պատվիրատուին, այսինքն՝ Global Communications-ին: 7.15 Պրինցիպալի կամ Արտիստի մեղքով Միջոցառման` չեղյալ հայտարարվելու դեպքում Գործակալը չի կրում Պրինցիպալի կրած վնասների փոխհատուցման որևէ պարտավորություն, իսկ հետագայում ազատվում է սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կապակցությամբ ցանկացած պատասխանատվությունից: Միջոցառման` ոչ Գործակալի մեղքով չեղյալ հայտարարվելու դեպքում իրացված տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման պարտավորությունը կրում է Պրինցիպալը` համաձայն կողմերի կողմից կնքված ծախսերի համաձայնեցման ակտի և սույն պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի պայմանների: Վերոգրյալի հիման վրա տեղեկացնում ենք բոլոր «Ենթագործակալներին» Միջոցառման տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը: 4.9 Իրացված տոմսերը համարվում են Պրինցիպալի սեփականությունը: Հաճախորդի/հանդիսատեսի կողմից տոմսերի ձեռքբերման պահից բոլոր իրավունքները և պարտականությունները ծագում են հանդիսատեսի և Պրինցիպալի միջև:
Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված Միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ FORPOSTART PRODUCTION-ը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի: Հայցադիմումով մենք պահանջելու են ֆինանսական վնասի, բաց թողնված օգուտի, տուժանքների (տուգանքների, գանգատների, երրորդ անձանց պահանջների և բողոքների հատուցում), ինչպես նաև բարոյական վնասի և մեր ընկերության բարի համբավին հասցված վնասի փոխահատուցում»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular