ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Սարգսյանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» ցուցակով մասնակցելու առաջարկը․ ինչո՞ւ պառակտվեց «Լույս» դաշինքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Առաջարկը, որ Արամ Սարգսյանը մասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, չընդունվեց: Մենք մեր մասնակցության ձեւաչափը եթե ոչ այսօր, ապա վաղը կհայտարարենք։ Մեր քննարկումները դաշինքով, թե կուսակցությամբ մասնակցելու շուրջ էր, եւ մենք համոզված ենք, որ 7 տոկոսը «Լույս» դաշինքի համար շատ քիչ է, մենք այն կհաղթահարենք եւ 7-ից շատ ավելի տոկոսներ կարող ենք հավաքել։ Ես համարում եմ, որ մենք երկրորդ ուժն էինք լինելու ապագա խորհրդարանում, երեւի թե «Լուսավոր Հայաստանը» մեզ հետ համաձայն չէր։ Մենք կողմնակից էինք, որ «Լույս» դաշինքով գնանք ընտրությունների, բայց Էդմոն Մարուքյանն էլ որոշեց իր ուժերը ստուգել եւ գնաց առանձին իր կուսակցությունով»,- ասաց Անի Խաչատրյանը՝ նշելով, որ չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն այլ դաշինքով։

Այս ձևաչափի շուրջ, Անի Խաչատրյանի խոսքով, իրենք մի քանի կուսակցությունների հետ բանակցություններ են վարում եւ նույնիսկ չեն բացառում, որ կարող են դաշինք կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Անի Խաչատրյանը նշեց, որ իրենք դեռ ցուցակ չեն կազմել, սակայն հստակ է, որ ցուցակում լինելու են Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը։

«Չեմ կարող հիմա ասել, թե կոնկրետ որ կուսակցությունների հետ ենք բանակցում, բայց չենք բացառում նաեւ ՔՊ-ի հետ դաշինք կազմելու տարբերակը։ Ամեն դեպքում հանդես կգանք առանձին, թե դաշինքով, ես կարծում եմ՝ մենք լինելու ենք երկրորդ ուժը ապագա խորհրդարանում»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ իրենց ցուցակը նույնպես դեռ պատրաստ չէ, բայց ցուցակում կլինեն Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը եւ կուսակցության խորհրդի այլ անդամներ։

«Մոտ օրերս ցուցակը կհստակեցնենք եւ կհրապարակենք, թե ովքեր են լինելու մեր ցուցակում։ Մենք մասնակցության տարբեր ձեւաչափեր ենք քննարկել եւ եկանք այն եզրահանագման,որ մենք պետք է առանձին մասնակցենք, սակայն մեր գործունեությունը ավագանիում շարունակվելու է «Լույս» դաշինքի շրջանակում»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular