ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաշոգջիի երեխաները Էր Ռիադին կոչ են արել հոր մարմինն իրենց վերադարձնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի որդիները Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ են արել հոր մարմինն իրենց վերադարձնել: Նրանք այս մասին հայտարարել են CNN-ի հետ հարցազրույցում:

Սալահի խոսքով՝ հիմա սպանված լրագրողի ընտանիքի միակ ցանկությունը նրա մարմինը Մեդինայի գերեզմանատանը մյուս հանգուցյալ ազգականների կողքին հուղարկավորելն է:

«Ես այս մասին խոսել եմ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ եւ ուղղակի հույս ունեմ, որ դա տեղի կունենա առաջիկայում»,- նշել է նա:

Աբդուլլահ Խաշոգջին հավելել է, թե ինքը ցանկանում է հավատալ, որ հոր մահն «արագ է եղել, ոչ տանջալի, կամ նա խաղաղ է մահացել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular