ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլեւս չկա. Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլեւս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, եւ այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը NWES.am-ին հայտնել էր. «Առաջարկը, որ Արամ Սարգսյանը մասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, չընդունվեց: Մեր քննարկումները դաշինքով, թե կուսակցությամբ մասնակցելու շուրջ էր, եւ մենք համոզված ենք, որ 7 տոկոսը «Լույս» դաշինքի համար շատ քիչ է, մենք այն կհաղթահարենք եւ 7-ից շատ ավելի տոկոսներ կարող ենք հավաքել։ Ես համարում եմ, որ մենք երկրորդ ուժն էինք լինելու ապագա խորհրդարանում, երեւի թե «Լուսավոր Հայաստանը» մեզ հետ համաձայն չէր։ Մենք կողմնակից էինք, որ «Լույս» դաշինքով գնանք ընտրությունների, բայց Էդմոն Մարուքյանն էլ որոշեց իր ուժերը ստուգել եւ գնաց առանձին իր կուսակցությունով»: Նա նաեւ չէր բացառել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն այլ դաշինքով եւ արդեն բանակցում են որոշ ուժերի հետ:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular