ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել երկրից արտաքսված բլոգեր Վառլամովից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից, ով նախօրեին արտաքսվել էր Բաքվից, և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում:

Վառլամովը Բաքվից ստիպված էր եղել մեկնել Ստամբուլ, որտեղից էլ մտադրվել էր գնալ Գրոզնի: «Զանգ ստացա, հեռախոսիս անծանոթ ադրբեջանական համար էր: Տղամարդը ներկայացավ որպես սահմանապահ ծառայության ներկայացուցիչ: Ներողություն խնդրեց նախօրեի  միջադեպի համար՝ ասելով, որ սխալմունք է տեղի ունեցել և իմ դեմ որևէ բողոք չկա»,- հայտնել է բլոգերը:

Զանգահարած տղամարդը հայտնել է, որ սխալ որոշման դիմաց իրենք պատրաստ են փոխհատուցել բոլոր ծախսերը՝ խնդրելով Վառլամովին վերադառնալ Ադրբեջան:

Բլոգերը հայտնել է, որ այդ զանգին հաջորդել են ևս մի քանիսը՝ ներողություն հայցելով ու նրա համար դեպի Բաքու նոր տոմս գնելով:

Արդյունքում Վառլամովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular