ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում ձերբակալվել Է 13 սպանության մեջ կասկածվող բուժքույրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայում մարտի 31-ին ձերբակալվել Է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ԱՆՍԱ գործակալությանը, Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու Է 2014 – 2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:
Հետաքննության տվյալներով՝ կինը տարբեր ախտորոշումներով հոսպիտալացված հիվանդներին ներարկել Է դեղային պատրաստուկներ, որոնք նրանց ոչ ոք չի նշանակել:
Սա մարդասպան-բուժքրոջ երկրորդ դեպքն Է Ապենիններում: Ամսվա սկզբին առաջնային դատական ատյանը ցմահ բանտարկության Է դատապարտել նախկին բուժքույր Դանիելա Պոջալիին, որը մեղավոր Է ճանաչվել 2014 թվականի հունվարին հիվանդ տարեց կնոջ կանխամտածված սպանության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular