ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ հարգել Իրանի հետ համագործակցելու Չինաստանի իրավունքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ԱՄՆ-ի վարչակազմը պետք Է հարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել տրված այն հարցը, թե Պեկինը եւ Վաշինգտոնը արդյոք բանակցություններ վարել են իրանական նավթ գնելու համար Չինաստանին ամերիկյան պատժամիջոցներից ազատելու շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հանդես ենք գալիս միակողմանի գործողությունների եւ արտերկրայնության դեմ: Միջազգային իրավունքի շրջանակներում Չինաստանը սովորական համագործակցություն Է վարում Իրանի հետ:

Դա նրա օրինական իրավունքն Է, որը պետք Է հարգվի»,-նշել Է նա՝ ի պատասխան այն հարցի, թե Չինաստանը կկրճատի արդյոք նավթի գնումները Իրանից: Չունյինը նշել Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մյուս կողմերը, ներառյալ Չինաստանը, շարունակում են կատարել գործարքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular