ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի արվարձանում. կան զոհեր ու վիրավորներ. Los Angeles Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է Los Angeles Times թերթը:

Հրատարակությունը չի ճշտում սպանվածների ու վիրավորների թիվը: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել Է, որ բազմաթիվ մարդիկ են վիրավորվել: Անհայտ զինված տղամարդը մտել Է Borderline Bar and Grill բարը եւ մոտավորապես 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմել Է փախուստի: Ոստիկանությունը որոնում Է հանցագործին: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular