ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում: Բաքվում գործելու է միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը:այս մասին հայտնում է վրացական Civil.ge-ն:

Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը գործում էր 1998 թվականից ի վեր: Դեսպանատան փակումից հետո Ադրբեջանի հարցերով կզբաղվի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղակայված Նորվեգիայի ներկայացուցչությունը:

Արտգործնախարարը նշել է, որ իրենք նման քայլի են գնում՝ հաշվի առնելով Նորվեգիայի շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում: «Վրաստանը մեր առաջնահերթ գործընկեր երկրներից է եվրասիական տարածաշրջանում: Երկար տարիներ Վրաստանն ընթացել է բարեփոխումների ուղիով, ինչը երկիրն ավելի է մոտեցրել եվրոպական ու եվրատլանտյան համագործակցության կառույցներին»,- հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարարը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular