ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնակոյում ձերբակալված ռուս միլիարդատերը վերադարձել է Մոսկվա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոնակոյում կոռուպցիայի մասին գործի հետաքննության ֆոնին ձերբակալվելուց հետո Մոսկվա է վերադարձել միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը, ՌԲԿ-ին հաղորդել է գործարարի ներկայացուցիչը:

«Նա ազատվել է ոչ թե գրավով եւ երկրից չհեռանալու ստորագրությամբ, այլ դատական վերահսկողության պայմանով, նրան արգելված չէ Մոնակոյից եւ նրա տեղաշարժերը սահմանափակված չեն», — ՌԲԿ-ին ասել է զրուցակիցը:

Ռիբոլովլեւը ձերբակալվել էր նոյեմբերի 6-ին տեղական դատախազության կարգադրությամբ, Մոնտե Կարլոյի նրա բնակարանններում խուզարկություններ են անցկացվել, հաղորդում է Le Monde-ը: Nice-Matinի տեղեկություններով գործարարին մեղադրաններ են ներկայացվել, սակայն նրան բաց են թողել ոստիկանական բաժնից: Մոնակոյի դատախազությունն այդ մասին պաշտոնապես չի հայտնել:

Ռիբոլովլեւի ձերբակալությունը եւ հարցաքննությունը կապված էր գործարարի փաստաբան Տատյան Բերշեդայի հեռախոսի բովանդակության վերաբերյալկ ոստիկանության հետաքրքրվածությամբ: Ոստիկանները դեռ 2017-ի փետրվարին Բերշեդայի հեռախոսում գտել էին Ռիբոլովլեւի եւ արտ դիլեր Իվ Բուվյեի եւ նրա օգնական Տանի Ռապպոյի հետ խոսակցության ձայնագրությունը:

Ռիբոլովլեւը 2015-ից դատական գործընթացների մեջ է Բուվյեի հետ, քանի որ կարծում  է, որ նա թանկ գնով է իրեն վաճառել նկարները:

Ռիբոլովլեւից հետո «կոռուպցիայի եւ ազդեցությամբ առեւտրի» մեջ մեղադրանքները ներկայացվել են Մոնակոյի նախկին Արդարադատության նախարար Ֆիլիպ Նարմինոյին:

Նարմինոն հրաժարական էր տվել 2017-ի սեպտեմբերին, երբ հայտնի էր դարձել Մոնակոյի արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը Ռիբոլովլեւի եւ  Բուվյեի հետ վիճաբանությանը:

Ռիբոլովլեւը «Մոնակո» ֆուտբոլային ակումբի հիմնական սեփականատերն է եւ «Ուրալկալիայի» նախկին համասեփականատերը: Գործարարի ունեցվածքը գնահատվում է  6.8 մլրդ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular