ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնբասում հռչակված հանրապետությունների ղեկավարների եւ Ազգային խորհուրդների պատգամավորների ընտրություններ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիրակի Դոնբասի տարածքում սկսվել են հռչակված Դոնեցկի եւ Լուգանսի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների, ինչպես նաեւ նրանց միապալատ խորհրդարանների՝ Ազգային խորհուրդների պատգամավորների ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղական ժամանակով  08:00-ին ԴԺՀ-ում բացվել է 408 ընտրատեղամաս: Հարեւան ԼԺՀ տարածքում կազմակերպվել է 316 տեղամասերի աշխատանքը: Նրանք բաց կլինեն մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Քվեարկության ընթացքում ԴԺՀ բնակիչները պետք է 5 թեկնածուներից մեկին ընտրեն պետության ղեկավար:

Բացի ԴԺՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինից այս  պաշտոնի համար հավակնում է եւս չորս թեկանծու՝ ԴԺՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Վլադիմիր Մեդվեդեւը, փաստաբան Ելենա Շիշկինան, որն այս տարվա գարնանը, նախագահում էր Ուկրաինայի քաղաքացիների դեմ Պորոշենկոյի ռեժիմի ռազմական հանցագործությունների հետաքննությունների հարցով  Ուկրաինայի ազգային տրիբունալի նիստերը, ինչպես նաեւ Ազգային խորհուրդում «Ազատ Դոնբաս» խմբակցության պատգամավոր Ռոման Խրամենկովը եւ Դոնեցկում Աֆղանստանի վետերանների միության մարտական ​​եւ աշխատանքային փառքի թանգարանի ղեկավար, հասարակական գործիչ Ռոման Եվստիֆեեւը:

ԴԺՀ Ազգային խորհրդի 100 պատգամավորական մանդատի համար պայքարում են երկու հասարակական շարժումներ՝ «Դոնեցկի Հանրապետությունը» եւ «Ազատ Դոնբասը»: Այժմ Դոնեցկի Հանրապետությունը, որը ղեկավարում է Դենիս Պուշիլինը, խորհրդարանում մեծամասնություն ունի`  63 տեղ:

ԼԺՀ-ում պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկի մրցակիցները 3 թեկնածուներ են՝ Կրթության եւ գիտության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Օլեգ Կովալը, «Լուգանսկի տնտեսական միություն» հասարակական շարժման Պերեվալի տարածքային բաժանմունքի նախագահ Լյուդմիլա Ռուսնակը եւ երկաթուղային տրանսպորտի աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Նատալյա Սերգունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular