ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը եւ Էրդողանը ընթրիքի ընթացքում քննարկել են Խաշոգջիի գործը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ հետաքննությունը, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters-ին եւ վկայակոչելով Սպիտակ տան  ներկայացուցչին:

Ինչպես գործակալությանը հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը, զրույցը տեղի է ունեցել Փարիզում պետությունների ղեկավարների ճաշի ժամանակ:

Ճաշի ժամանակ Թրամփի կողքին նստած են եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թե ինչի մասին են կոնկրետ խոսել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները,  չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Ռիադը ավելի ուշ հայտարարել էր, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի անձնակազմի հետ վեճի արդյունքում: Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազը խոստովանել էր, որ սպանությունը կանխամտածված էր:

Էրդողանը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազին մեղադրում է հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Թուրքիայի դատախազությունը կարծում է, որ Խաշոգջիին խեղդել են, հետո անդամատել: Լրագրողի մարմինը դեռեւս չի հայտնաբերվել: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ֆլուորական թթվի եւ այլ քիմիական նյութերի հետքեր:

ԱՄՆ Սենատի միջազգային գործերի հանձնաժողովը Դոնալդ Թրամփից կոշտ գործողություններ է պահանջում ի պատասխան սաուդցի լրագրողի սպանությանը: Սենատորները, մասնավորապես, սաուդցիներին ամերիկյան զենքի վաճառքը արգելելու հարց են բարձրացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular