ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի սպանությունը քրդերն են իրականացրել. լրատվամիջոց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի (Լենքորանսկի) սպանությունը քրդերն են իրականացրել: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները:

«Ռովշանի սպանությունը քրդերն են իրականացրել: Նրանք արդեն վաղուց էին ուզում վրեժ լուծել Դեդ Հասանի սպանության համար, իսկ այդ սպանության կազմակերպիչը Ռովշանն էր համարվում: Հասկանալի է, որ թե՛ «թիկունքը», թե՛ գումարը ապահովել են «օրենքով գողերը»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլում ռուսաստանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի վրա հարձակումը կարող էր քրեական պատերազմի հետեւանք լինել, որը սկսվել էր Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կալանքից հետո:

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Հաջի Բեյլագանսկուն (Թալիբհանլը), որը հենց Ջանիեւի քիլերն է եղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular