ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ուիլյամ Գիլլը վերջերս հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացրել է իր միջնորդական առաքելությունը լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և հնարավոր է , որ այդ հարցում լինեն համաձայնություններ: Սակայն զգացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցնում է իր ռեսուրսները: Բանն այն է, որ բանակցային գործընթացի ակտիվացման մասին խոսում են դեռ 2017 թվականի վերջից սկսած: Սակայն, իհարկե, նման ոչ մի բան չի լինում: Ներկայումս հայտնի է միայն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ևս մեկ անգամ հանդիպելու են մինչև այս տարվա վերջ: Չնայած դրան, Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու համար իրենց ժամանակ է պետք: Իրականում ղարաբաղյան հարցի վերաբերյալ փաստաթղթերը շատ չեն, ընդամենը 5-6 փաստաթուղթ է՝ ներառյալ 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքները: Այս ամենին ծանոթանալու համար շատ ժամանակ պետք չէ: Սա՝ առաջին հերթին: Երկրորդ՝ եթե անգամ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն է ասում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայկական կողմին ժամանակ է պետք փաստաթղթերին ծանոթանալու համար, այդ դեպքում ինչի՞ մասին է ինքը ժամերով խոսել իր հայ գործընկերոջ հետ և ինչի՞ մասին է խոսելու նախատեսվող հանդիպման ընթացքում: Աս ամենից զատ չպետք է մոռանալ, որ Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը արդյունավետ էր, քանի որ արդյունքում գրանցվեց լարվածության անկում հայ-ադրբեջանական շփման գծում: Ընդ որում, սա կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս: Ահա թե ինչու այն լավատեսական արտահայտությունը, որ արել է Ուիլյամ Գիլլը լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, առնվազն զարմանք է հարուցում: Չնայած իրականում Բաքուն և Երևանը չեն դադարեցրել բանակցությունները, սակայն նրանք հանրային մակարդակում երբեք չեն արտահայտել փոխզիջումների գնալու պատրաստակամություն, քանի որ այդ փոխզիջումները ընդունելի չեն իրենց երկրների քաղաքացիների համար: Ընդ որում, այս ձևաչափում հանրային մակարդակում ոչ մեկը չի փորձում դեպի իրեն քաշել վերմակը: ԵԱՀԿ Մինսկի խմբին չհաջողվեց կանխարգելել 2016 թվականի ապրիլյան պատերազմը: Այն հնարավոր եղավ դադարեցնել միայն Ռուսաստանի նախագահ Պուտինի միջամտության շնորհիվ: Հենց Պուտինին էլ վերջերս Դուշանբեում հաջողվեց համոզել Փաշինյանին և Ալիևին համաձայնության գալ, որը կարող է իջեցնել լարվածությունը շփման գծում: Հնարավոր է, որ հետագայում ևս Մոսկվան կառաջարկի հակամարտության կարգավորման որոշակի սցենար: Սակայն այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ կստեղծվի այլ ձևաչափ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան: Բացառված չէ նաև, որ ՌԴ նախագահը նշանակի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ (1990-ականների կեսերին կար այդպիսի պաշտոն և այն զբաղեցնում էր Վլադիմիր Կազեմիրովը): Այս հակամարտության կարգավորման համար պետք են ոչ ստանդարտ որոշումներ: Իսկ ներկայումս հնչում են միայն տագնապալի կանխատեսումներ: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը համարում է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է առաջանալ ոչ թե լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացում, այլ ռազմական գործողությունների վերսկսում: Ընդ որում, նա խորհուրդ է տալիս ծանոթանալ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեն Կոուտսի՝ 2018 թվականի «Գլոբալ սպառնալիքների գնահատում» զեկույցին, որտեղ ամերիկյան հետախուզական ծառայությունը անհանգստություն է հայտնում՝ կապված հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգի հետ:

Ի՞նչ է նշանակում այս ամենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular