ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար մենք ստացել ենք համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որում տեղեկացվում է, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը իրենք տեղեկատվություն են ստացել միայն Արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից: ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 729 է»,- նշեց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրողների համար կազմել է համապատասխան ծրարներ, որոնք մինչև նոյեմբերի 30-ը պետք է համապատասխան մարմինների կողմից փոխանցվեն արտերկրում բնակվող ընտրողներին:

«Ծրարներում գտվնում է էլեկտրոնային քվեարկության ուղեցույց: Մեկնարկելու է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին, ավարտվելու է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին: Արդյունքների ամփոփումն իրականացվելու է հանձնաժողովի անդամների կողմից՝ նախապես հավաքվող կոդային համակարգի միջոցով»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ինԿուսակցություններն ուկուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի   14-ըժամը 18։00-ը։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրականօրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular