ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

moderator.az-ը «ԱՄՆ-ը առաջարկում է Հայաստանին Ղարաբաղը պլացդարմ դարձնել Իրանի դեմ հարձակվելու համար» հոդվածում գրում է, որ ըստ Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևի, ամերիկյան իշխանությունները ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի Երևան այցի ժամանակ առաջարկել են՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որի բուն էությունը Իրանին ճնշելու համար օկուպացված ադրբեջանական տարածքներում ամերիկյան բազաներ ստեղծելու մեջ է։ Այս մասին Միխեևը ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովևի հետ» հաղորդման ժամանակ: Ըստ նրա, ամերիկացիները ներկայիս հայկական իշխանություններին խոստանում են լուծել Ղարաբաղի հարցը՝ նրանց ասելով, որ հանձնեն շրջանները, իսկ իրենք այնտեղ կտեղավորեն ամերիկյան զորքերի քանակակազմ և կստանան հյուսիսից Իրանի վրա ճնշման բազա. սա է այն տարբերակներից մեկը, որը ամերիկացիները փորձում են իրագործել Անդրկովկասում։ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Պատմել այն մասին, որ նրանք ոչ մի ձևով կապված չեն ամերիկացիների հետ, քաղաքական կոռեկտություն է, որը իր ոճը չէ։ Պարզ է, որ ամեն ինչ անմիջականորեն կապված է ամերիկացիների հետ, Հայաստանում ներկայումս կան մեծ քանակությամբ ամերիկյան դրածոներ։ Այնուամենայնիվ, Միխեևը կարծում է, որ վերնոշյալը չի ստացվի, չնայած հայերին նման առաջարկ եղել է: Գոյություն ունի ամերիկյան ստրատեգիա Իրանի հարցի շուրջ, և չնայած դա հիմա չի քննարկվում, բայց դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար: Անտարակույս, ամերիկացիները վախենում են Իրանի դեմ կռվել, բայց և այնպես պատրաստվում են ինչ-որ ձևով ճնշում գործադրել նրա վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular